ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Նոր կառավարությանը հրավիրեց դիտելու «Արշակ Բ» օպերան

Նոր կառավարությանը հրավիրեց դիտելու «Արշակ Բ» օպերան
16.05.2018 | 12:17

Մայիսի 17-ին Ա․Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կներկայացվի Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերան։ Ներկայացումը նվիրվում է օպերայի ստեղծման 150-ամյակին։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հրավերով՝ ներկայացման հատուկ հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԸ: «Կարևոր են միասնությունը և անկախ Հայաստանը. սա է ներկայացման ուղերձը: Խորհրդանշական է այն, որ հենց այս օրերին է կայանալու «Արշակ Երկրորդը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բարսեղ Թումանյանը:


Դիրիժոր Հարություն Արզումանյանի խոսքով՝ Արշակ Բ-ի դերը շատ է սազում Բարսեղ Թումանյանին, որը երկար ընդմիջումից հետո հանդես կգա օպերային թատրոնում: «Թումանյանը կարողանում է իր գույնը բերել թատրոն»,- ընդգծեց դիրիժորը:
ՀՀ վաստակավոր արտիստ ԱՆԱՀԻՏ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ խոսքով՝ «Արշակ Երկրորդը» տարիներ շարունակ մեր բեմի զարդերից է եղել: Օլիմպիայի դերը, ում մարմնավորելու է երգչուհին, իր ամենասիրելի և հոգեհարազատ դերերից է: Ասաց նաև, որ բեմում որպես խաղընկեր Բարսեղ Թումանյանի հետ հանդես է գալու առաջին անգամ:
Անահիտ Մխիթարյանն իր խոսքում արքայական երեկոն վայելելու հրավիրեց ՀՀ նոր կառավարությանը:

Նշենք, որ ներկայացմանը ելույթ կունենա հրավիրյալ արտիստ Ռուբեն Թելունցը (ԱՄՆ): Մասնակցում են նաև ՀՀ վաստակավոր արտիստներ Քրիստինե Սահակյանը, Սարգիս Աղամալյանը, Միքայել Հովակիմյանը, ինչպես նաև Տիգրան Կոնինյանը և Գրիգոր Աբրահամյանը: Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան: Բեմադրիչ՝ ՀՀ և ԼՂՀ ժող. արտիստ Գեղամ Գրիգորյան: Նկարիչ ՝ Գրիշա Սահակյան: Հայկական առաջին օպերան բեմում կլինի մեկ օր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 6086

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ